Հովհաննես Ծործորեցի
Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ:
Իսկ եթե չլսի քեզ, քեզ հետ վերցրու ևս մեկի կամ երկուսի, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք:
Տե՛ս [Տիրոջ] խնամքը, որ ասում է, թե որքան ավելի անսանձ ու ստահակ լինի նա, այնքան ավելի պիտի ջանաս բժշկել նրան և ոչ թե ցասման կամ բարկության տրվես: Որովհետև բժիշկը նույնպես, երբ որևէ հիվանդություն բարդացած է տեսնում, ոչ թե թողնում ու գնում է, այլ այդ ժամանակ ավելի շատ միջոցների է դիմում: Այդպես էլ [Տերն] այստեղ է հրամայում վարվել. եթե մենակ տկար գտնվեցիր, ասում է, մեկ ուրիշի հետ դարձիր զորավոր, և երկուսը բավական են մեղանչածին խոսքով հանդիմանելու և բարու մեջ հաստատելու համար: Կամ էլ՝ երկուսը, ըստ Օրենքի, բավական են որպես վկա 956, և [նրանց վկայությամբ] դու քեզ հնարավոր ամեն ինչ արեցիր և չթողեցիր ոչինչ, որ պատշաճ էր, որ անեիր:
Ինձ թվում է՝ այս վարդապետությունը համահունչ է [Եզեկիել] մարգարեին [ասվածին]. Աստված նրան ասաց. «Մարդո՛ւ որդի, քեզ դետ հաստատեցի՝ զգուշացնելու ժողովրդին. եթե լսեն [քեզ], փրկեցիր քեզ և նրանց, ապա թե ոչ՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ դու քո անձը փրկեցիր» (հմմտ. Եզեկ. 3։17-19), և միայն նրանով է տարբերվում, որ այնտեղ [Աստված] հրամայում է մի անգամ և շատերին զգուշացնել, իսկ այստեղ երկու և երեք անգամ և մեկին, ինչպես և ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: