Հովհաննես Ծործորեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում:
 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ կապեք երկրում, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրում, արձակված կլինի երկնքում:
[Տերը] սա ասաց նախ Պետրոսին և այստեղ երկրորդում է, որովհետև այս իշխանությունը միայն Պետրոսին չի տրված, այլ բոլոր [առաքյալներին] և Եկեղեցում նրանց հաջորդ կարգվածներին: Ասաց՝ եթե Եկեղեցուն չլսի, կապանքի պատիժ դրեք նրա վրա, ո՛չ Եկեղեցու կողմից, այսինքն՝ առաջնորդների, այլ նրա, ով [մեղանչածին] հաշտության կանչեց, և վերջինիս կապանքը թող լինի ոչ միայն երկրում, այլև երկնքում, այսինքն՝ անլուծանելի թող լինի: Հետևաբար, այդպիսին ծանր պատիժ է կրելու, որպեսզի թերևս զգաստանա դրանով՝ իմանալով, որ արտաքսված է թե՛ երկրային Եկեղեցուց, թե՛ երկնքի արքայությունից: Եվ ոչ ոք իրավունք չունի արձակելու ուրիշի կապածին, մինչև [վերջինս] չզղջա և չարձակվի [իրեն կապածի կողմից]:
 Բայց ի՞նչ է այս կապանքը: Պետք է գիտենալ, որ մեղքը կապանքի շղթա է՝ ըստ մարգարեի. «Իրենց ձեռքի գործերով կկապվեն մեղավորները» (Սաղմ. 9։17): Ուստի ով չի կամենում հրաժարվել մեղքից, կապանքի մեջ է: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց, որ նա կնքվի վկաների կողմից, որպեսզի կապված լինի նաև երկնքում: Նմանապես էլ նա, ում մեղքը ներվում է, արձակվում է այդ մեղքից, և [Տերը] հրամայում է, որ նա արձակվի նաև երկնքի բարիքների համար՝ ըստ այլուր Նրա ասածի. «Եթե մեկին ներեք, ներված կլինի, և եթե կապեք, կապված կլինի» (հմմտ. Հովհ. 20։23), որովհետև [առաքյալները], Եղիսեի նման 958, կրկնակի շնորհ ստացան՝ միանգամից և՛ պատժականը, և՛ շնորհականը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: