Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:26

Հովհաննես Ծործորեցի

Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»:

 

   Ծառան ընկավ [նրա առաջ], երկրպագեց նրան և ասաց. «Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ»:

   [Ինձ] թվում է՝ սա նշանակում է, որ հավատ ուներ և [թագավորի] համբերատարության շնորհիվ խնդրում էր գործերի մաքրություն ստանալ՝ մշակի նմանությամբ, որովհետև ինչպես մեկն ուրիշի համար է մշակ, այդպես էլ յուրաքանչյուր ոք՝ իր անձի, որին աղաչանքով հավանության է բերում: Որովհետև [մարդկանց] հատուկ է նեղության մեջ հիշել Աստծուն և Նրա համբերատարությունից ներում խնդրել, և այս բյուր քանքարի պարտապանի օրինակ եղան հեթանոսները, եթե կամենում ես այս խոսքն ավելի ընդարձակել:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23