Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:27

Հովհաննես Ծործորեցի

Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց:

 

   Այդ ծառայի տերը գթալով՝ արձակեց նրան և պարտքը շնորհեց նրան:

   Ծառան մի բան խնդրեց՝ համբերատար լինել, իսկ նա երկու մեծ բան շնորհեց. մարդասիրությամբ թողեց նրա պարտքը և կապանքներից ազատեց: Սկզբում էլ էր կամենում սա [անել], բայց [չարեց], որպեսզի դա միայն իր պարգևը չլիներ, այլ նա և՛ս նպաստեր աղաչանքով և առանց պարգևատրման չգնար, թեպետ ամեն ինչ [թագավորինն] էր: Սա երևում է նրա գթությունից: Այդպիսին է [Տիրոջ] մարդասիրությունը. թախանձանքի մի խոսքից բազում անգամ հրաժարվում է տանջելուց, ինչպես պոռնիկի, մաքսավորի, ավազակի և այլ շատերի դեպքում: Սրանից մենք էլ ենք սովորում, որ թեկուզ յոթանասուն անգամ ներենք [մեր եղբորը], դա ջրի մի կաթիլ է մի մեծ ծովի համեմատ, երբ համեմատում ենք [Տիրոջ] գթության հետ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23