Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:31

Հովհաննես Ծործորեցի

Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր:

 

   Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, հույժ տրտմեցին և եկան հայտնեցին իրենց տիրոջը այն ամենն, ինչ եղել էր:

   Անգամ մարդկանց հաճելի չէր պատահածը, ուր մնաց՝ Աստծուն: Այդպիսիներին վշտակցում են պարկեշտ մարդիկ և բողոքում առ Աստված. կամ փոքր պարտքի համար, որը չեն շնորհում, այլ խեղդում են [պարտապանին], կամ նզովքի համար, ինչպես ասվեց: Նաև եթե մեկը մեզ ծառայակից համարի հրեշտակներին, ճշմարտության դեմ բնավ չի մեղանչի, քանի որ նրանք սպասարկու հոգիներ են, որ ուղարկվում են ծառայելու համար՝ ըստ առաքյալի 983, և տրտմում են մարդկանց այդպիսի արարքների պատճառով, նրանց դարձով ու փրկությամբ ուրախանում և պատահածը հայտնում իրենց Տիրոջը, ինչպես Կոռնելիոսի հետ կատարվածն [է ցույց տալիս] 984: Ոչ թե Աստված չգիտի, քա՛վ լիցի, այլ խոսքի ձևով, [հրեշտակների] պաշտպանության միջոցով, կամենում է իրողությունների ստուգությունը ցույց տալ և նրանց վկայությամբ է հաստատում պատահածը, որովհետև նրանց միջնորդությամբ է բոլորի խորհուրդների, խոսքերի ու գործերի քննությունը կատարվում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23