Ա. Լոպուխին
21-23. Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր: [21] Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ այդ քաղաքը կոչվեց Սեգոր: Արև ծագեց երկրի վրայ, և Ղովտը մտավ Սեգոր: (Սինոդական թարգ․)
Դրա համար էլ այդ քաղաքը կոչվեց Սեգոր… Ընդառաջելով թեև թուլակամ, սակայն մաքուր սիրտ ունեցող Ղովտի խնդրանքին՝ Տերը ոչ միայն հանուն նրա չի կործանում Սեգոր փոքր քաղաքը, այլև հետաձգում է այլ քաղաքների պատիժը՝ մինչև որ Ղովտը հասներ Սեգոր։ Այս քաղաքի անվան եբրայերեն ավելի ճիշտ արտասանությունն է Ցոառ, որը բառացի նշանակում է «փոքր, ոչ մեծ», որով և ցույց է տրվում այն անվանափոխելու պատճառը. քաղաքի չնչինության վերաբերյալ Ղովտի համառ փաստարկումը: Իսկ առաջ այս քաղաքը կոչվում էր «Բելի» (Ծննդ. 14:2)։ Պաղեստինի աշխարհագրությամբ զբաղվող գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ այս քաղաքը գտնվում էր Հորդանանի հովտի վերջին հարավային կետում (Ծննդ. 13:10, Բ Օր. 34:3), Մեռյալ ծովից մի ժամվա ճանապարհի հեռավորությամբ՝ դեպի հարավ-արևելք, այն վայրում, որն այժմ կոչվում է Շիրբեթ էս-Սաֆիյա։ Նրա գոյությանը վերաբերող հետքերը կան և՛ Հռոմեական տիրապետության (Ստեփանոս Բյուզանդացու մոտ հիշատակվում է որպես Ζόαρα), և՛ խաչակրաց արշավանքների շրջանից սկսյալ (Սոգար կամ Ցոգար, որի անունով էլ Մեռյալ ծովը կոչվում է նաև «Ցոգարի ծով»)։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր:
(Արարատ թարգ․) Եվ ասաց նրան. «Քո խնդրանքով դա էլ կանեմ, չեմ կործանի այդ քաղաքը, որի համար ասացիր:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ահաւասիկ արարի մեծարա՛նս երեսաց քոց. և ի բանիդ յայդմիկ չկործանել զքաղաքն վասն որոյ խօսեցար։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: