Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:2

Հովհաննես Ծործորեցի

«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:
   

    Այդժամ Հիսուսն ուղարկեց Իր աշակերտներից երկուսին` ասե լով նրանց. «Գնացեք այն գյուղը, որ ձեր առջևում է, և այնտեղ կգտնեք մի կապված էշ` քուռակի հետ. արձակեք և բերեք Ինձ մոտ:

    Այս խոսքի բովանդակությունից հասկանում ենք, որ ոչ այնքան կարիքի պատճառով, որքան խորհրդի կատարման համար էր, որ [Տերը] եկավ այստեղ: Բայց պետք է քննել, թե ինչո՛ւ, թեև շատ անգամ էր գնացել Երուսաղեմ, երբեք այսպիսի ծառայությունից չէր օգտվել, ինչպես այժմ: Կարծում եմ` [պատճառն այն է], որ երբ տակավին [աստվածային] տնօրենության սկիզբն էր, [Տերն] ամենուր Իրեն հայտնի չէր դարձրել, նաև չարչարանքի ժամանակը չէր մոտեցել, այդ պատճառով էլ խառնվում էր նրանց հետ և ծածկում Իր անձը, որպեսզի այդպիսի զարմանալի կերպարանքով չդրդեր նրանց բարկանալու: Իսկ երբ Իր զորությունը բազմաթիվ ձևերով ցույց տվեց, խաչելությունն էլ եկել դռանն էր հասել, այդ ժամանակ է՛լ ավելի մեծ պայծառություն ցույց տվեց և նախ, որպես թագավոր, [Իր] աշակերտներ Պետրոսին ու Հովհաննեսին ուղարկեց որպես սպասավորների և «Գնացե՛ք, ասաց, այն գյուղը, որ ձեր առջևում է», այսինքն` Բեթփագե կամ Բեթանիա, որովհետև մոտ էին այդ վայրին, ինչպես ասաց [ավետարանիչը]: Այս Բեթանիան, ինչպես ոմանք ասում են, այն մեկը չէ, որում Ղազարը վախճանՎեց 1079, այլ մի ուրիշ վայր` քաղաքից դուրս, ուր երբեմն [Տերը] գնում էր գիշերելու 1080: Բայց Հովհաննեսը, թվում է, հենց այն [Բեթանիայի] մասին է խոսում, ուր [Տերը] Ղազարին հարություն տվեց. «Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա» (Հովհ. 12։1) և այնտեղից մտավ Երուսաղեմ:

    «Եվ այնտեղ կգտնեք մի կապված էշ` քուռակի հետ. արձակեք [և բերեք Ինձ մոտ]»:

    Կամ էշն ու քուռակն ուրիշինն էին, կորած կամ գողացված, և ըստ Օրենքի հրամանի գտնելով [դրանք]` դրսում էին կապել 1081, որպեսզի դրանց տերը գար ու տաներ, կամ էլ [Հիսուսը դրանք] նոր ստեղծեց` չնաշխարհիկ կերպով, ինչպես հարությունից հետո` հացը, ձուկն ու մեղրախորիսխը 1082: Կամ էլ հենց այն մարդկանցն էին, որ կանգնած էին այնտեղ: Եվ կամ, ինչպես [ոմանք] ասում են, [այդ էշն] անդրանիկ էր` Տաճարի կարիքների համար Աստծուն ընծայված 1083:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1