Ծննդոց գրքի մեկնություն 21:21

Ա. Լոպուխին

Նա բնակվեց Փառանի անապտում: Եվ մայրը նրա համար կին առավ եգիպտացիների երկրից․․․ [21] (Սինոդական թարգ․)
   
   Այդպես էր կոչվում Եդոմը Եգիպտոսից բաժանող լեռնային տարածքը, որն իր անունը ստացավ բազմաթիվ քարայրներ ունենալու պատճառով (14:6, Թվ․ 13:3, Բ Օր․ 1:1, Ա Թագ․ 25:1)։ Այս անապատի ներկայիս անունը Էլ–Թի է։
   «…և մայրը նրա համար կին առավ եգիպտացիների երկրից»...Ահա տիպիկ օրինակ, թե որքան է կարևորվում սուրբգրային դարաշրջանում, ծնողական իշխանության հեղինակությունը ամուսնական հարցերում (հմմտ․ 26:46, 38:1–7)։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) եւ բնակուեց Փառանի անապատում: Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ:
(Արարատ թարգ․) Եվ բնակվում էր Փառանի անապատում: Եվ մայրը նրա համար Եգիպտոսից մի կին առավ:
(Գրաբար) Եւ բնակէր յանապատին Փառանու. և ա՛ռ նմա մայր նորա կին յերկրէն Եգիպտացւոց։