Հովհաննես Ծործորեցի
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
Ով ընկնի այս վեմի վրա, կփշրվի, և ում վրա որ [այն] ընկնի, կփոշիացնի նրանե»:
Քանի որ [Տերն] Իրեն «վեմ» կոչեց, այժմ նրանց կասկածները փարատում է, որ խորհեցին սպանել Նրան, որովհետև թեպետ ժողովրդի իշխանները մարտնչեցին Նրա դեմ, ինչն էլ վեմի վրա ընկնելն է, և կամեցան խաչելով մեջտեղից վերացնել Նրան, սակայն իրենք խորտակվեցին Նրա ահավոր զորությունից և կատարված հրաշքներից: Եվ վերացվեց նրանց թագավորությունը, եղծվեց նրանց զոհերի կարգը, ցրվեցին աշխարհի ծագերով, ինչպես խեցեղեն ամանը, երբ հարվածվում է վեմին: Որովհետև ասվեց, որ դժվար է ընդդեմ խթանի աքացի տալը 1187 կամ վեմի վրա նետ արձակելը, քանի որ այդպես [վարվողներն] իրենք իրենց են հարված հասցնում: «Եվ ում վրա ընկնի, փոշու պես կցրի նրան». սրանով Իր վրեժխնդրության մասին է խոսում, որը կատարեց նրանց դեմ, երբ քաղաքը պաշարվեց, և նրանք բնաջինջ եղան` ըստ Դավթի. «Երկաթե գավազանով կփշրի նրանց» (հմմտ. Սաղմ. 1։4), և` «Որպես փոշի, որը քամին քշում է երկրի երեսովե (հմմտ. Սաղմ. 1։4): Նաև` այդ Վեմը փշրեց դևերին և մարդկանց մտքից տարավ կռապաշտությունը: Այլև [սրանով Տերը] Հովհաննես [Մկրտչի ասածն է] 1188 հաստատում, որ երկրորդ գալստյանը Ինքը սրբելու է այս աշխարհի կալը և դատաստանի ընտրությամբ ցրելուղարկելու է թեթևամիտ հարդը` անհավատ հրեաներին ու հերձվածողներին, ովքեր ձախակողմյաններն են 1189, դեպի անշեջ կրակը, որը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար 1190:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:33

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: