Հովհաննես Ծործորեցի
31-32. Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»:
Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծուց ձեզ ասվածը . «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի՛»:
Այս մյուս պատասխանը, թե [մեռելները] ստուգապե՛ս հարություն են առնում, [Տերը] նույն Մովսեսից [է բերում]` ըմբերանելով [սադուկեցիներին] նրանց մեջբերածի առնչությամբ: Եվ որ ասում է. «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի», նշանակում է` Աստված ոչ թե անգոների [Աստվածն է], որոնք ապականված են և չեն կենդանանալու, այլ արդարև գոյություն ունեցողների, որոնք ողջ են Աստծո համար: Այդ պատճառով էլ չասաց. «Աբրահամի, [Իսահակի և Հակոբի] Աստվածն էի՛», այլ` «ե՛մ»,որովհետև ողջ են Նրա համար, թեպետ մեռած են: Ինչպես Ադամը պտղով հանցանք գործելուց հետո մեռած համարվեց [Աստծո] վճռի համաձայն, թեպետ ողջ էր, այդպես էլ սրանք, թեպետ մարմնով մեռած են, սակայն ողջ են հարության ավետիսով, ինչպես որ աշխարհում [էին ողջ] իրենց արդարությամբ և [մեռած]` մեղքի համար: Սրա նման է գրում նաև Պողոսը. «Մեռավ և կենդանացավ Քրիստոսը, որպեսզի մեռյալներին ու ողջերին հավասարապես տիրի» (Հռոմ. 14։9), քանի որ մեռածները ողջերին հավասար կենդանի են համարվում Նրա կողմից:
Նաև «Աստված» անունը երեք անգամ հիշատակելով` [Հիսուսը] Հոր, Որդու և Սուրբ Հոգու երեք անձերն է հայտնում: Իսկ ասելով`«Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»` [աստվածային] մեկ բնությունը զատում է չաստվածներից, որոնք հոգով մեռածների համար կոչվեցին «աստված», իսկ Նա` երեք դեմքի բաժանված Միաստվածությունը, ողջերի Աստվածն է և արդար հոգիների ստեղծիչն ու նախախնամողը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: