Հովհաննես Ծործորեցի
5-6. Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին:
Եվ նրանք ծուլացան, և մեկը գնաց իր ագարակը, մեկը` իր առևտրին: Ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, անարգեցին ու սպանեցին :
Պատրվակներ էին հորինում, ինչպես ասում է Ղուկասը` եզների լուծը, ագարակներն ու կանայք 1203, և թեկուզ պատճառները լուրջ համարվեն, մենք այստեղից սովորում ենք, որ որքան էլ խիստ անհրաժեշտ պետքեր ունենանք, ամեն ինչից նախամեծար պիտի համարենք հոգևորը: Իսկ «ծուլանալ»-ն ասվում է պղերգների 1204 ու ծույլերի մասին, «ագարակ»-ը` երկրասերների ու ագահների, «եզներ»-ը` զգայարանների պատրանքների, և «առևտուր»ը` վաճառականների ու խաբեբաների, ովքեր զրկողությամբ հափշտակում են ուրիշների ստեղծածը, այն ժամանակ` հրեաները, ովքեր քարոզությամբ չհետևեցին ավետարանին, և այժմ` ապիրատներն ու անհավատները, որ նույն ախտով են վարակված: Եվ ծայրագույն չարերը նրանք են, ովքեր անարգեցին, գանակոծեցին ու սպանեցին ծառաներին` [Տիրոջ] առաքյալներին, որովհետև ոչ միայն չկամեցան հարսանիքին գալ, այլև մոլեկան ոճիրներ գործեցին` հրավիրակներին խողխողելով: Նրանց նաև Պողոսն է մեղադրում` [ասելով]. «Տիրոջն ու մարգարեներին սպանեցին և մեզ հալածեցին» (Ա Թես. 2։15): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են զանազան ախտերը հավասարապես զրկում հարսանիքից, քանի որ ոմանք` ծուլությամբ, ոմանք` մարմնասիրությամբ, ուրիշներ էլ` հակառակությամբ` հեռու են փախչում հոգևոր ուրախությունից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: