Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:14

Հովհաննես Ծործորեցի

Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»:

   

   Եվ կքարոզվի արքայության այս ավետարանն ամբողջ աշխարհով` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա վախճանը կգա:

   Կարող է մեկը հարցնել. «Որտեղի՞ց է հայտնի, որ [Երուսաղեմ] քաղաքի գրավումից առաջ ավետարանը քարոզվել է»: Լսի՛ր` ինչ է ասում Պողոսը. «Ամբողջ երկրով տարածվեց նրանց խոսքը» (Հռոմ. 10:18, Սաղմ. 18:5): Ավետարանը պտղաբեր ու աճեցուն է երկնքի ներքո գտնվող բոլոր արարածների մեջ: Եթե [առաքյալներից մեկը] Երուսաղեմից Իսպանիա հասավ, մտածիր, թե մյուսները որքան են գործել, որովհետև ավետարանը տարածվեց ամենուր, թեպետ ո՛չ բոլորը հավատացին: «Ի վկայություն բոլոր հեթանոսների»,-ասում է [Տերը]. այսինքն` ի հանդիմանություն ու ամբաստանություն անհավատների, որովհետև ովքեր հավատացին, կդատապարտեն անհավատներին: Եվ ապա կգա Երուսաղեմի ավերը, որպեսզի անգամ պատասխանատվության ստվեր չունենան ապերախտները, ովքեր կտեսնեն [Տիրոջ] զորությունն ամենուր լույս տարածած: Ինձ թվում է` նաև, ինչպես Պողոսն է ասում, «երբ հեթանոսների ամբողջությունը մտնի, այնուհետև ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11:25-26), որովհետև ամենուր [Աստծո] խոսքը կհնչի, մինչև որ հեթանոսներն էլ վկայեն [Քրիստոսի] աստվածությունը, և հրեաները նույնպես, և ապա կգա աշխարհի վերջը: Ուստի ոմանք ասում են, թե որքան պակասում են այն ազգերը, որոնց չի քարոզվել ավետարանը, այդքան ժամանակով էլ [մոտենում ենք աշխարհի] վախճանին:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»

   
   «Եվ արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գա վախճանը»:
   Մեկը այս խոսքը մեկնելով՝ ասում է, թե ինչքան պակասեն այն ազգերը, որոնց քարոզվելու է Ավետարանը, այնչափ էլ ժամանակ է [մնալու] մինչև վախճանը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»:
   
   Նշաններից մեկն էլ, կամ պայմաններից մեկը, որ Երուսաղեմի կործանուից առաջ պիտի կատարված լիներ, Ավետարանի տարածումն է, այսինքնէ դեռ Երուսաղեմի վախճանը չհասած, ավետարանի քարոզությունը ծանոթ աշխարհի բոլոր կողմերը հասած լինի: Ժամանակին ծանոթ աշխարհը պարփակվում էր մեծ մասամբ Հռոմեական կայսրության սահմաններում, դրան ավելացրած պարթևների, հայերի, եթովպացիների երկրները ևս, որոնք սերտ հարաբերության մեջ էին Կայսրության հետ: Արդ, պատմական ստուգություն է, որ առաքյալները, Հիսուսի համբարձումից հետո եկող քառասուն տարիների ընթացքում, շրջեցին բոլոր կողմերում, կայսրության բոլոր մասերումլսվեց Ավետարանի քարոզությունը: Հաստատուն ավանդությունները վկայում են, թե Թադեոսը և Բարդուղիմեոսը հայոց, Շմավոնը` պարսից, Թովմասը` հնդկաց և Մատթեոսը եթովպացիների առաջին առաքյալներն են եղել: Մինչև Երուսաղեմի կործանման թվականը, քրիստոնեությունը կանոնավոր կազմավորվածություն էր ձեռք բերել: Իրենց երեցներով ու եպիսկոպոսներով մասնավոր եկեղեցիներ էին կազմավորվել: Քրիստոնեությունը ամենքի համար խթանիչ ուժ էր նկատվում:
   Նույն ինքը` Պողոս առաքյալը, Հռոմի 811 և Քրիստովի 58 թվականին Հռոմեացիներին գրած թղթում համարձակորեն հաստատում էր, թե «Հաւատք ձեր պատմեալ են ընդ ամենայն աշխարհ» Հռոմ. 1:8: Այս նշանն աշակերտներին վստահություն էր ներշնչում, թե մինչև Երուսաղեմի կործանումը դեռ բավականին տարիներ կան և մյուս կողմից էլ ուժ էր ավելացնում, թե Ավետարանը որևէ վտանգից երկյուղ չունի, իր թշնամու անկումից էլ ուժ էր ավելացնում, թե Ավետարանը որևէ վտանգից երկյուղ չունի, իր թշնամու անկումից էլ առաջ պիտիհաջողություն ունենա, որ դեռ քանի անգամ պիտի աճի անշուշտ, երբ Երուսաղեմի ու տաճարի կործանմամբ լիովին դադարի Հին Ուխտը: