Ա. Լոպուխին
Մարդն ապշած նրան էր նայում ու լուռ մտածում`հասկանալու համար, թե արդյո՞ք Տերը հաջողեցրեց իր ճամփորդությունը, թե՞ ոչ: [21] (Սինոդական թարգ․)
«Մարդն ապշած նրան էր նայում»…Եղիազարի զարմանքը լրիվ բնական և հասկանալի հոգեբանական վիճակ էր: Նա հիացել էր իր աղոթքի՝ զարմանալիորեն ճշգրիտ իրականացման վրա:
«… հասկանալու համար, թե արդյո՞ք Տերը հաջողեցրեց իր ճամփորդությունը»… «Նա խորամուխ էր լինում կատարվածի մեջ, որպեսզի վստահանար այն բանում, որ հենց նախախնամությունն է պատասխանում իր խնդրանքին» (Ֆիլարետ):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մարդն ուշադիր հետեւում էր նրան ու լուռ մտածում, թէ Տէրը կը յաջողեցնի՞ իր գործը, թէ՞ ոչ:
(Արարատ թարգ․) Իսկ այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերը հաջողություն է տվել իր ճանապարհին, թե՞ ոչ:
(Գրաբար) Եւ այրն մի՛տ դնէր նմա, և լո՛ւռ կայր ի միտ առնուլ. եթէ աջողեա՞ց Տէր զճանապարհ նորա՝ և թէ ոչ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: