Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն:
Որովհետև այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որպիսին չի եղել աշխարհի արարչության սկզբից մինչև այժմ և այլևս չի լինի:
Թող ոչ ոք այս խոսքն ավելորդ չհամարի, որովհետև դժվարին նեղություն եկավ [հրեաների] վրա, ինչպես պատմում է նրանց ազգակից Հովսեպոսը. ոմանք որդիներին էին սովից ուտում, ոմանց որովայնն էր պատռվում, և աղիքները թափվում էին, և այլ այսպիսի զանազան դժբախտություններ [պատահեցին], որոնք հարկավոր չէ թվել: Եվ սա` ի՞նչ պատճառով: Այն պատճառով, որ մարդկանցից ոչ ոք չհանդգնեց գործել այնպիսի բան և ոչ էլ հետագայում կհանդգնի, ուստիև նրանց նեղությունն էլ է մեծ, որ ուրիշ անգամ չեղավ և այլևս չի լինի: Նման անտանելի նեղություն կլինի նաև նեռի ժամանակներում, նույն չարիքի պատճառով, որովհետև նա մարդ է լինելու, բայց ամբողջապես սատանային հագած, և կրկնակի պատերազմ է հարուցելու. ըստ մարմնի կեղեքելու է հարկապահանջությամբ և ըստ հոգու` զանազան տանջանքներով գցելով այլափառության 1319 և օտար կրոնների մեջ: Տարերքները խառնվելու են իրար, արեգակը խավարելու է, ինչպես տեսավ Հովհաննեսը հարվածների օրինակը 1320: Այս պատճառով էլ [Տերն] ասում է, որ ի սկզբանե չի եղել [այդպիսի մեծ նեղություն], որովհետև կամ չի եղել, կամ էլ եթե եղել է, ապա մասնավոր և միայն որոշ վայրերում, իսկ այն մեկը լինելու է ավելի ծանր և ամենուր: Եվ ասում է` «այլևս չի լինիե, որովհետև Հիսուսի բերանի հոգով և Նրա շուրթերի այրմամբ [նեռի] սատակվելուց հետո խռովությունները վերանալու են, այս կյանքի ամբոխումները` դադարելու, և թագավորելու է ճշմարտությունը, որի ժամանակ և խաղաղությունը հավերժանալու է մշտնջենավոր կյանքում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: