Ծննդոց գրքի մեկնություն 24:26

Ա. Լոպուխին

26-27. Մարդն ուրախացավ ու երկրպագեց Աստծուն և ասաց. [26] «Օրհնյալ է Տերը, իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր ողորմությունից ու ճշմարտությունից։ Մինչ ես ճանապարհին էի, Տերն ինձ հաջողությամբ իմ տիրոջ եղբոր տուն հասցրեց»: (Սինոդական թարգ․)
   
   «…Մարդն ուրախացավ ու երկրպագեց Աստծուն»… Վերջնականապես հավաստիանալով՝ Եղիազարը համոզվում է, որ իր առաքելությունն ավարտված է, և ջերմագին երախտագիտությամբ լցված` աղոթքով խոնարհվում է Ամենակարող Նախախնամողի առջև:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Մարդն ուրախացաւ, երկրպագեց Աստծուն եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ մարդը խոնարհվեց ու երկրպագեց Տիրոջը:
(Գրաբար) Խնդա՛ց այրն, և երկիր ետագ Աստուծոյ,