Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:43

Հովհաննես Ծործորեցի

Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն:
   
    Ա՛յն իմացեք, որ եթե տանտերն իմանար` գողը որ պահին է գալու, կհսկեր ու թույլ չէր տա իր տան մեջ անցք բացել:Այսինքն` երկրային իրողությունների՛ց օրինակ վերցրեք. սա՛ է նշանակում «այն իմացեք»-ը` ըստ առաքյալի. «Թող ա՛յն մտածի, որ... » (Բ Կոր. 10:7, 11): «Պահեը երկու կե՛րպ հասկացիր. այն կամ ընդհանուրի, կամ մասնավորի վախճանն է, իսկ «գող» է [Տերն] ասում [Իր գալստյան] հանկարծակիության ու մարդկանցից ծածուկ լինելու պատճառով` ըստ այսմ. «Տիրոջ օրը գողի պես է գալու 1361» (հմմտ. Բ Պետ. 3:10, Ա Թես. 5:2): Որովհետև եթե շատերն իմանային իրենց մահվան օրհասի [ժամանակը], միայն այդ ժամանակ զգոն կլինեին, իսկ այժմ, որ այն անհայտ է, արթուն կլինեն, ինչպես տանտերը, ով եթե գողի գալու ժամանակն իմանար, ասում է [Տերը], միայն այդ ժամանակ կհսկեր ու թույլ չէր տա, որ իր տունը վնասվեր, բայց քանի որ այդ ժամանակը չգիտի, ողջ գիշեր արթուն պիտի մնա, որպեսզի չգողանան նրա ունեցվածքը: Ահա և [Տերը] ցույց տվեց [Իր գալստյան օրը] չհայտնելու շահը: Սրանով նաև ծույլերին է ամաչեցնում, որ այլք այդքան հոգում են ունեցվածքի մասին և վախենում գողերից, այն էլ կասկածելի բանի համար, քանի որ հաճախ է պատահում, որ ոչ մի գող էլ չի գալիս, իսկ դուք, [ասում է Տերը], գիտեք, որ [ձեր Տերը] գալու է, և արթուն չեք մնում: Անցք բացելու մասին ասվել է արդեն 1362: Իսկ գող է նաև սատանան, որ միշտ գողանում է մեզ Տիրոջից, քանի որ սպրդելով մտնում է մեր միտքը` այսօրն իր համար ապահովելով և հաջորդ օրն Աստծուն նվիրել [տալով], այլև չարը բարիով ներկելով` մեզնից գողություն է կատարում, այն դեպքում, որ տանտերը, նկատի ունեմ վերակացու միտքը, պարտավոր է իմանալ և հսկել [Սուրբ] Գրքի վարդապետության միջոցով և այն միշտ [սատանայի] խորհուրդների դեմ դնելով, որպեսզի [սատանան] խորհուրդների միջոցով մեր տունը չթալանի, այսինքն` [չդրդի] մեր մարմնին [մեղանչական] պես-պես կրքերը բավարարելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:42