Հովհաննես Ծործորեցի
եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի,
Եվ սկսի ծեծել իր ծառայակիցներին :
Տես, թե սրտի խորհուրդներն ինչպիսի՛ ապիրատությունների հասցրին: Սրանից սովորում ենք, որ չար գործի աղբյուրը սիրտն է` ըստ Տիրոջ խոսքի 1373, ինչպես ասում է և Դավիթը, որ երբ [մարդն] անմտացավ իր սրտում, ապականվեց գործով 1374: Իսկ ծառայակիցներին ծեծելը ներկայացնում է կրկնակի և եռակի չարիք. նախ` որ [այդ մարդը] ծեծում է, այն էլ` ծառայակիցներին, և ում որ կերակրելու հրաման էր առել, նրանց է ծեծում, ինչը հույժ մեծ չարություն է: «Ծեծել» է [այստեղ] ասվում թշնամություն ու ագահություն ցուցաբերելը:
Ուտի ու խմի հարբեցողների հետ:
նույնպես կրկնակի չարիք է: Որովհետև [այս ծառան] ոմանց [ունեցածը] հափշտակում է և այն վատնում ցոփ ու շռայլ անձանց հետ, այսինքն` լավ ապրողների ու որկրամոլների, ովքեր մեծ տանջանքներ են կրելու, ինչպես այն հարուստը 1375: Ո՛չ այն պատճառով, որ վայելեցին, այլ որ նաև ողորմության վրա չծախսեցին [իրենց ունեցածը], նույնիսկ եթե արդար վաստակից կամ հայրական ժառանգությամբ ունեին հարստությունը: Ուրեմն ի՞նչ պիտի անեն նրանք, ովքեր ուրիշների ստեղծածով են շվայտանում:
Բայց դու եկ իմացիր, թե ինչպես հոգու մասերն ամբողջովին չարացան այդ չար ծառայի մեջ, ով ծառայեց մարմնին: Նախ հիվանդացրեց բանական [մասը]` սրտում թյուր խորհուրդներ ունենալով, դրանից հետո` ցասմնականը, ինչ պատճառով հասավ նրան, որ ծառայակիցներին ծեծեց, և այնուհետև ցանկությանը տրվեց` հարբեցողների հետ ուտելով ու խմելով, ինչին լծակից գիտեմ վավաշոտներին ու զանազան չար գործերը: Եվ այսպես` տնտեսի կամքը մեկ վայրկյանում անմտությամբ կործանեց [հոգու] բնական ուղիղ կարգը: [Տնտեսը] գովաբանվում է, երբ տիրոջ ծառաներին դարմանում է` [առաքինությունների] հակառակորդներին մեռցնելով, քանի որ վերջիններիս ոչնչացումն ապահովում է լավերի կերակուրն ու բարեկարգությունը: Իսկ չար ծառան նախատվում է, որովհետև հարբեցողների հետ ժամանակ անցկացնելով` վերքեր հասցնելով տանջում է Աստծո ծառաներին, քանի որ չարությունն իսկապես վերք է` առաքինությանը հասցված, ինչպես և Դավիթը Տիրոջ քաղաքում սպանում էր մեղավորներին 1376, այսինքն` հոգու քաղաքում սատակեցնում էր չար խորհուրդները, որոնցով են անօրինությունը գործում: Եվ սրանից կյանք են ստանում առաքինությունները` ըստ այսմ. «Ես եմ սպանում և Ես եմ կենդանացնում» (Բ Օր. 32:39):
Մաղաքիա արք. Օրմանյան
եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:42
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: