Ա. Լոպուխին
Երեկոյան Իսահակը ելավ դաշտ՝ խոկալու։ Նա, աչքերը բարձրացնելով, տեսավ, որ տասը ուղտեր են գալիս: [63] (Սինոդական թարգ․)
«Իսահակը ելավ դաշտ՝ խոկալու»…Որոշ թարգմանություններում վերջին բայը փոխարինված է եբրայերենից եկող «աղոթել» հոմանիշով, ինչն ավելի լավ է բնորոշում Իսահակի բարեպաշտ–կրոնական ու խոնարհ էությունը:
--------------------------------
[63](Էջմիածին թարգ․) Իսահակը երեկոյեան ելաւ դաշտ՝ զբօսնելու: Նա իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ գալիս են տասը ուղտեր:
(Արարատ թարգ․) Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել՝ խորհրդածելու: Եվ բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ ահա ուղտեր են գալիս:
(Գրաբար) Եւ ել Իսահակ զբօսանել ի դաշտին ընդ երեկս. ամբարձ զաչս իւր՝ և ետես՝ զի գային ուղտք տասն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: