Ա.Լոպուխին
64-65. Ռեբեկան նայեց, տեսավ Իսահակին ու անմիջապես իջավ ուղտից [64] և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»: Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։ (Սինոդական թարգ․)
Իսահակի հետ հանդիպման ժամանակ Ռեբեկան իջավ ուղտից և ծածկեց իրեն քողով. առաջինը` հնարավոր է, ցույց էր տալիս նրա հարգանքը ապագա ամուսնու նկատմամբ, երկրորդը՝ խորհրդանշում էր իրեն տիրելու Իսահակի իրավունքը (Առակ. 11։10):
--------------------------------
[64](Էջմիածին թարգ․) Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին: Նա անմիջապէս իջաւ ուղտից
(Արարատ թարգ․) Եվ Ռեբեկան էլ բարձրացրեց իր աչքերը, տեսավ Իսահակին ու իջավ ուղտից:
(Գրաբար) Ամբարձեալ զաչս իւր և Ռեբեկա ետես զԻսահակ, է՛ջ վաղվաղակի յուղտուէ անտի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: