Հովհաննես Ծործորեցի
7-8. Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց:
Ազգ ազգի վրա կհարձակվի, թագավորություն` թագավորության վրա, կլինեն սովեր, սրածություններ, երկրաշարժեր տարբեր վայրերում սակայն այդ ամենը երկունքի սկիզբն է:
Կամ դարձյալ հրեաների թշվառությունների մասին է խոսում, որ հռոմեացիների ազգը հարձակվեց եբրայեցի ազգի վրա, և սովով, սրով ու քանդելով ավերեցին Երուսաղեմը, ուստի ասում է. «Այդ ամենը երկունքի սկիզբն է», այսինքն` գալիք դատաստանի հավիտենական պատիժների, որ գալու են տիրասպան ազգի վրա: Կամ էլ ընդհանուր պատերազմները նկատի ունի, որ բռնակալներից հարուցվում են այս աշխարհում` ոմանց սովով տանջելով` նրանց պաշարելու հետևանքով կամ ի վերուստ [եկած] բարկությամբ, ոմանց սրով խողխողելով, ուրիշներին ահաբեկելով` Աստծո թույլտվությամբ, որպեսզի կամաց-կամաց մաշվի ու նվազի երկիրը, և սա նեռի դառը ժամանակի երկունքի սկիզբն է, [նեռի], որ ցավի վրա ցավ է ավելացնելու, ինչպես այժմ փորձով տեսնում ենք զանազան նեղություններն ու հարկապահանջությունները, որ կրում է մարդկային ցեղը: Եվ ապա ծննդյանը մոտենալով` վշտալի կերպով երկունքի ցավով է բռնվելու նեռի և նրա կարապետների օրոք, և այդ ժամանակ էլ լինելու է այս աշխարհի փոփոխման ու նորոգման ծնունդը, որովհետև ով չի հղիանում, չի էլ երկնում, և ով երկունքի ցավով չի բռնվում, բնավ չի էլ ծնում` ըստ առաքյալի. «Հեծում ու երկնում է, որպեսզի նորոգության հասնի» (հմմտ. Հռոմ. 8:22-23):
Մաղաքիա արք. Օրմանյան
Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: