Հովհաննես Ծործորեցի
Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց:
Հինգը ստացածն անմիջապես գնաց, դրանցով գործ արեց և շահեց ևս հինգ [քանքար]:
Եթե մեկը հարցնի, թե ինչու իրենց [գումարով] չաշխատեցին, այլ նրա տվածով շահեցին, կպատասխանենք` որպեսզի երբ պահանջեր, չնեղվեին որպես ոչինչ չստացածներ և գործ անելիս էլ չհպարտանային իբրև նոր գործ կատարողներ, ուստիև վերցրին նրանն ու շատացրին, որպեսզի ստացողի բարիքը պակաս չլիներ տվողի սերմերից: «Հինգը ստացածն անմիջապես գնաց, դրանցով գործ արեց և շահեց ևս հինգը». կամ զորությունը, որ ստացան, այն գործի դրին, կամ էլ ստացած շնորհներն այլոց կարիքների համար մատակարարեցին: Իսկ «անմիջապես» է ասվում, որովհետև արագորեն և հոժարությամբ [գործեցին] և ոչ թե հարկադրված:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: