Հովհաննես Ծործորեցի
Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ:
Շատ ժամանակից եկավ այդ ծառաների տերը և հաշվետվություն պահանջեց:
[Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ Իր առաջին գալուստը շնորհի ժամանակ էր, իսկ հաջորդը [կլինի] դատաստանի և հաշվետվության: Իսկ «շատ ժամանակից» է ասում ըստ հաճույքասերների կարծիքի, այլապես «հազար տարին Տիրոջ աչքում իբրև երեկվա օրն է, որ անցավ» (Սաղմ. 89։4): Եվ հաշվետվություն պահանջելն էլ դատաստանի իրավունքի մասին է, որովհետև հենց նրանց վկայությամբ է կնքվելու կամ լավերի, կամ այլոց դատավճիռը` ըստ այսմ. «Իրենց բերանով կհավանեն» (Սաղմ. 48։14):
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: