Ա. Լոպուխին
20-21. Իսահակը քառասուն տարեկան էր, երբ կին առավ Ռեբեկային՝ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր: [20] Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար: Աստված լսեց նրան, և Ռեբեկան հղիացավ: (Սինոդական թարգ․)
«Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար»… Սուրբ Ֆիլարետը նշում է, որ օրհնված ծնունդներին հաճախ նախորդում էր ամլությունը. օրինակ՝ Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Սիմեոնի, Սամուելի, Հովհաննես Մկրտչի ծնունդներին: Շատ հավանական է, որ Աստծուն հաճելի է նախ մաքրել և ամրացնել հավատքն ու հույսը այն անձանց, ում տրվում է օրհնյալ պտուղը: Բացի այդ` Աստծո զորությունը մարդկային տկարության մեջ է կատարյալ դառնում, այսինքն՝ այն ժամանակ, երբ բնության զորությունը թուլանում է, նախախնամության իրականացման համար գործում է Աստծո շնորհը» (Գ. Կ. Վլաստով):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը քառասուն տարեկան էր, երբ Միջագետքից ասորի Բաթուելի դուստր և ասորի Լաբանի քույր Ռեբեկային իրեն կին առավ:
(Գրաբար) Եւ էր Իսահակ ամաց քառասնից յորժամ ա՛ռ զՌեբեկա զդուստր Բաթուելի Ասորւոյ, որ էր ի Միջագետա՛ց Ասորւոց, զքոյր Լաբանու Ասորւոյ ի՛ւր ի կնութեան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: