Հովհաննես Ծործորեցի
Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»:
Հինգ քանքար ստացածը մոտեցավ, մատուցեց հինգ քանքար ևս և ասաց. «Տե՛ր, հինգ քանքար տվեցիր ինձ. ահա հինգ քաքար ևս շահեցի»:
[Այս խոսքը] ցույց է տալիս աշակերտի հպատակությունը, որ [ընդունում է], որ իր շահի պատճառը [Տիրոջից] է, և 265 ինքը շատ շնորհակալ է Նրան` ամեն ինչ Նրանը համարելով` ըստ առաքյալի. «Ո՛չ ես, այլ Աստծո` ինձ հետ եղած շնորհը» (Ա Կոր. 15։10), որով «ընդունայն չգործեցի» (Փիլպ. 2։16): Նաև սրանով ուրիշ բան էլ է ցույց տրվում, որ դատաստանն ընդհանուր չի լինելու, այլ առանձին հարցաքննություն է լինելու [բոլորի համար]: Այլև սա նրանց մասին է, ովքեր շատ ստացան և ամբողջը մա տակարարեցին ուրիշների օգտի համար, ամբողջ սրտով ու զորությամբ սիրեցին Աստծուն և Նրա հրամաններն անթերի կատարեցին: Այդպիսին էր Պողոսը, ով ասում էր. «Բարի սխրանքով պատերազմեցի, ընթացքը վերջացրի, հավատքը պահե ցի», և ասես վստահությամբ ասում է. «Այսուհետև ինձ սպասում է արդարության պսակը, որով Տերը կհատուցի ինձ» (Բ Տիմ. 4։7): Դրա մասին է [հաջորդ] խոսքը:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: