Հովհաննես Ծործորեցի
Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց.«Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»:
Մոտեցավ նաև ով երկու քանքարն էր ստացել և ասաց. «Տե՛ր, երկու քանքար տվեցիր ինձ. ահա ևս երկու քանքար, որ շահեցի»:
Աստված ոչ թե գործերի բազմաքանակությանը կամ ունեցվածքի մեծությանն է նայում, այլ կամքի հոժարությանն ու փափագի ջերմությանը` ըստ առաքյալի. «Երբ կամքը կա, ըստ ունեցածի է ընդունելի» (Բ Կոր. 8։12), և` «Աստված նայեց Աբելի զոհին» (հմմտ. Ծննդ. 4։4), և ընդունեց այրի հոգու երկու լուման 1406: Այդպես էլ այս հոգին, որ ըստ իր կարողության, որքան որ շնորհ ընդունեց, այն բազմապատկեց ու աճեցնելով շահեց, մոտենում է` պանծալով [Տիրո՛ջ] զորությամբ` [կարծես ասելով]. «Ո՛չ միայն չկորցրի` ինչ որ տվեցիր, այլև գործի դնելով` կրկնապատկեցի` շնորհի շատացման համար»:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց.«Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: