Ա. Լոպուխին
Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն: Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»: [23] (Սինոդական թարգ․)
«…երկու ազգ… երկու տարբեր ժողովուրդներ… Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին»…Առաջին հայացքից այս համարում տեսանելի է մտքերի զուգահեռականություն, ինչը եբրայական պոեզիային բնորոշ առանձնահատկություն է, իսկ ըստ բովանդակության` ծնվելիք զույգի ապագա ճակատագրի մասին մարգարեական հայտնություն: Այս ճակատագիրը այդքան էլ սովորական ճակատագիր չէ. մեծը ունենալու է մեծ ուժ և ներքին հզորություն, բայց, այնուամենայնիվ, վերջում ենթարկվելու է փոքրին: Հաջորդող պատմությունը արդարացնում է այս մարգարեությունը. չնայած որ Խարանից վերադարձի ժամանակ Եսավի տունն (Ծննդ. 32։11) իրապես Հակոբի տնից ավելի հզոր ու մարդաշատ էր, և Եսավի սերունդն ավելի վաղ ստացավ ավագություն ու թագավորություն (Ծննդ. 35։1), բայց և այնպես ժամանակի ընթացքում Դավիթը գրավեց եդոմայեցիներին (Բ Թագ. 8։14, Գ Թագ. 11), իսկ Հորամն ու Ամասիան անգամ դաժանորեն պատժեցին նրանց` ազատագրվելու փորձի համար (Դ Թագ. 8, 14):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակն աղաչեց Տիրոջն իր կնոջ համար, որովհետև նա ամուլ էր: Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ:Եվ Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդի մեջ, և երկու տարբեր ժողովուրդներ դուրս կգան քո որովայնից: Ժողովուրդներից մեկը մյուսից զորավոր կլինի, և մեծը կծառայի փոքրին»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Տէր. Երկո՛ւ ազգք են յարգանդի քում, և երկո՛ւ ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին. և ժողովուրդ զժողովրդեամբ ելևե՛լ առնիցէ, և երէցն կրտսերո՛յն ծառայեսցէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: