Ծննդոց գրքի մեկնություն 25:24

Ա. Լոպուխին

24-25. Երբ նրա ծննդաբերելու օրերը հասան, նրա որովայնում երկվորյակներ էին: [24] Նա, որ ծնվեց առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ: (Սինոդական թարգ․)
   
   «…նրան կոչեց Եսավ»…Անդրանիկի մաշկի մազե ծածկույթը Ռեբեկային հիմք տվեց նրան անվանելու Եսավ: Շեկության համար նրան նաև Եդոմ անվանեց, որը նշանակում է «կարմիր» (հմմտ. «Ադամ»):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային:
(Արարատ թարգ․) Լրացան նրա ծննդաբերելու օրերը, և ահա երկվորյակներ էին նրա արգանդում:
(Գրաբար) Եւ իբրև լցան նորա աւուրք ծնանելոյ. և էին երկո՛ւ որդիք յորովայնի նորա։