Հովհաննես Ծործորեցի
26-27. Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է:
Տերը պատասխանեց նրան` ասելով. «Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և ժողովում ինչ որ չեմ ցանել. պետք էր, որ արծաթս տայիր դրամափոխներին, և ես կգայի և տոկոսներով կպահանջեի իմը»:
Տես, թե ինչ մեծ վնաս է ծուլությունը, որ չարությանն լծակցվում, քանի որ [այստեղ] «չարություն» է կոչվում հոգու երկու մասերի անզգամությունը, որն այս մարդն ուներ. նախանձը, որ բանականության [անզգամությունն] է, և հանդգնությունն ու անսուրբ վախը, որ ցասմնական [մասի] չարությունն են, որովհետև մեկն ըստ առավելության է, մյուսը` ըստ նվազության, և դրանց կցորդվում է նաև ծու լությունը, որը հակառակ է արիությանը 1409:
«Չար ու ծո՛ւյլ ծառա,- ասում է [Տերը],- գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և ժողովում ինչ որ չեմ ցանել»:
Ղուկասի [Ավետարանում] ասում է. «Քո բերանո՛վ կդատեմ քեզ» (Ղուկ. 19։22), որովհետև եթե չգիտենայիր, որ այդպիսին եմ, կներվեր քեզ, բայց քանի որ այդպիսին ես [Ինձ] ճանաչում, ինչո՞ւ Իմ արծաթը դրամափոխներին չտվեցիր: Իսկ եթե այդպիսին չեմ, այլ հեզ եմ, ինչպես և կամ իսկապես, ինչո՞ւ հանդգնաբար խոսեցիր: Ուրեմն` այսպես է, թե այնպես, Իմ արծաթը դրամափոխներին պիտի տայիր:
Իսկ ի՞նչ է «դրամափոխներին [տալը]»: Կամ տալն է մտքի՛ «դրամափոխներին», որի խորհուրդով մտածելուն հետևում է նաև գործը, և այսպիսով սուրբ աճմամբ, Տիրոջով, աճում ու զարգանում է Աստծո շնորհը, կամ էլ [դա անելն] է ըստ երկրային սովորության, քանի որ աշխարհի տարբեր քաղաքներում սովորություն կա շահի համար արծաթը դրամափոխներին տալ: Այսպես նաև դո՛ւ պիտի անեիր, ասում է Տերը], ինչ շնորհ էլ որ ունենայիր. պիտի փոխ տայիր նրանց, ովքեր կարիքի մեջ էին, և խրատեիր ու թելադրեիր կամ առաքյալի արածն անեիր` «շնորհն ավանդեիր հավատարիմ մարդկանց, ովքեր կարող էին և ուրիշներին սովորեց նել» 1410` [դարձնելով] հմուտ ուսուցիչներ: «Եթե չանսային, քեզ դրանից ի՞նչ վնաս կլիներ,- ասում է,- դու պիտի տայիր միայն և ոչ թե պահանջեիր», ինչպես և ասում է. «Եվ ես կգայի և տոկոսներով կպահանջեի իմը»: Տեսնո՞ւմ ես, որ չասաց նախ. «Խիստ չեմ», այլ կամեցավ գործո՛վ Իր հեզությունը ցույց տալ: Եվ ի՞նչն է սրանից ավելի մեծ հեզություն. որովհետև մարդկանց մեջ այսպիսի բաներ չեն կատարվում, այլ փոխատուն վերցնում է պարտքը, իսկ այստեղ ասում է. «Դու պիտի ասեիր, իսկ պահանջելը Ինձ վստահեիր. դու դյուրինը գործեիր, իսկ դժվարն Ինձ թողնեիր. և Ես կգայի ու տոկոսներով կպահանջեի Իմը, այսինքն` խոսքի ունկնդրությունն ու գործերի կատարումը, պահանջեի Իմը, որ տվեցի, շնո՛րհը և ոչ թե օտար բան»: Ահա հայտնեց, թե ինչի՛ համար է շնորհ տալիս. ցույց տվեց նաև այն, որ մանրամասն քննություն է լինելու Նրա գալստյան ժամանակ, թեպետ ոմանց ներում է այժմ:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: