Ծննդոց գրքի մեկնություն 25:27

Ա. Լոպուխին

27-28. Մանուկները մեծացան: Եսավը հմուտ որսորդ էր և դաշտ ու ձորի մարդ, իսկ Հակոբը մեղմաբարո էր ու տնակյաց: [27] Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին: (Սինոդական թարգ․)
   
   «Իսահակը սիրում էր Եսավին… Ռեբեկան սիրում էր Հակոբին»… Այն, որ հեզ, մեղմաբարո Իսահակը ավելի շատ սիրում էր առույգ և կոպիտ Եսավին, իսկ գործունյա և կրակոտ Ռեբեկան նախընտրում էր լուռ և համեստ Հակոբին, չափազանց ճշմարտացի է հոգեբանության տեսանկյունից: Աստվածաշունչը չի թաքցնում նաև այն, որ Իսահակի կողմից ավագ որդի Եսավին նախընտրելը կրում էր որոշակի եսասիրական բնույթ: Չնայած այդ հանգամանքից անկախ`այն միանգամայն բնական էր և հասկանալի, քանի որ Եսավը անդրանիկն էր. անդրանիկների հետ էին կապում ամենամեծ հույսերը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:
(Արարատ թարգ․) Եվ մանուկները մեծացան: Եսավը դաշտի մարդ եղավ՝ հմուտ որսորդ, իսկ Հակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ:
(Գրաբար) Եւ էր Եսաւ՝ այր հմո՛ւտ որսոյ վայրա՛գ. և Յակոբ՝ այր առանց պաճուճանաց ընտասուն։