Ծննդոց գրքի մեկնություն 25:31

Ա. Լոպուխին

Իսկ Հակոբը Եսավին ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանիկությունը»: [31] (Սինոդական թարգ․)
   
   «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանիկությունը»…Ինչքան էլ մենք փորձենք արդարացնել Հակոբին, միևնույնն է, իր արարքի մեջ ինչ–որ անազնիվ բան է մնում, որը ներելի է միայն Եսավի՝ իր իրավունքի (հմր. 34) նկատմամբ արհամարհական վերաբերմունքով:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանկությունը»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցԵսաւ. Վաճառեա՛ ինձ այսօր զանդրանկութիւնս քո։