Ծննդոց գրքի մեկնություն 25:32

Ա. Լոպուխին

32-33. Եսավը պատասխանեց. «Ահա ես մահվան եմ գնում, ինչի՞ս է պետք անդրանիկությունը»: [32] Եվ Հակոբը նրան ասաց. «Երդվի՛ր ինձ այսօր»: Նա երդվեց և իր անդրանիկությունը վաճառեց Հակոբին:(Սինոդական թարգ․)
   
   «…և իր անդրանկությունը վաճառեց Հակոբին»… Թեև անդրանկության իրավունքը վերջնականապես հաստատվել է միայն Մովսեսի օրենքում (Թվ. 2։41, 8։17 և այլն), սակայն այդ արտոնությունները գործնականում միանշանակ վաղուց կային: Անդրանիկների հիմնական նշանակությունը այն էր, որ նրանք այն օրհնությունների և խոստումների կրողներն էին, որոնք Աստված տվեց դեռ Աբրահամին և հաստատեց Իսահակով (Ծննդ. 12։2–3, 13։15–16, 27։21 և այլն): Սակայն այդ խոստումները պահելու համար անհրաժեշտ էր ուժգին և ջերմ հավատք. հենց այդ էր պակասում Եսավի մեջ, որի պատճառով էլ Աստված թույլ տվեց նրան կորցնել այդ իրավունքը և փոխանցել արժանավոր մեկին:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, և ինչի՞ս է պետք անդրանկությունը»:
(Գրաբար) Եւ ասէ Եսաւ. Ահաւասիկ ես երթա՛մ ի վախճանել, և առ իմէ՞ իցեն ինձ այն անդրանկութիւնք։