Հովհաննես Ծործորեցի
ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից:
Նրա առաջ կժողովվեն բոլոր ազգերը:
Հրեշտակների պահպանությամբ` ամբողջ աշխարհը կշրջապատի Նրան, և մարդկանց բոլոր բնությունները` հավատացյալների թե անհավատների, կհավաքվեն այնտեղ. սրանից ավելի մեծ ու ահազդու ատյան չկա: Բայց ի՞նչ նպատակով են ժողովվելու: Պարզ է, որ դատաստանի համար, որովհետև ինչպես երբ մի թագավոր, ով երկար ժամանակ չի մտել իր երկիր և ուշանում է, և նրա հապաղման պատճառով բազում անկարգություններ են կատարվել նրա երկրում, երբ [վերջապես] գալիս է, բոլորը նրա մոտ գալով` բողոքում ու դատ են պահանջում, այդպես էլ այնտեղ` Աստծո ներկայության առաջ են հավաքվելու բոլորը: Իսկ «կժողովվեն բոլոր ազգերը» [ասելով` Տերը] նկատի ունի ոչ միայն բոլոր լեզուների, որոնք բաժանվեցին 1415, ի մի ժողովվելը, որի օրինակը վերնատանը ցույց տրվեց 1416, այլև արդարներին ու մեղավորներին` ծեր թե մանուկ, տղամարդ թե կին: Սա՛ է նշանակում «ազգ»-ը:
Այդժամ կնստի Իր փառքի աթոռին:
[Տերը] հաճախ է հիշեցնում Իր փառքի մասին ո՛չ աննպատակ, այլ որովհետև մոտ էր խաչելության դեպքը, որը նախատինք էին կարծում: Իսկ «աթոռ»-ով հիշեցնում է ատյանը, այն, որ դատաստան է լինելու. քանի որ նախ փառքի ու տանջանքների մասին շատ անգամ խոսեց, տարակուսում էին, թե երբ է [դատաստանը] լինելու, ուստի ասում է, [որ կլինի], երբ Ինքը նստի փառքի աթոռին: Ոչ թե այժմ աթոռին չէ, այլ [այդպես է ասում], որովհետև [դեռևս] չի դատում, իսկ «այնժամ» է ասում դատելու պատճառով: Կամ էլ «աթոռ» է կոչում խաչը, որի վրա, ինչպես տեսավ Դանիելը 1414, բազմեց աստվածունակ փառքով պայծառացած` իբրև ճշմարիտ նշան ու լուսավոր զենք կրելով Իր հետ. Դավիթն էլ գրում է. «Նստեցիր աթոռին որպես արդար դատավոր» (Սաղմ. 9:5):
Մաղաքիա արք. Օրմանյան
ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: