Հովհաննես Ծործորեցի
Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:
Թագավորը կպատասխանի նրանց` ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ արեցիք այս փոքրիկ եղբայրներից մեկի համար, Ի՛նձ համար արեցիք»:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է աղքատներինն Իրենը համարում. Անկարիքը նրանց միջոցով է կերակրվում մեր կողմից:«Քանի որ արեցիք,- ասում է,- այս եղբայրներից մեկի համար». շատերի մասին չեմ խոսում, բայց չեմ մոռացել ոչ մեկին [արվածը] կամ [վերը] նշվածներից յուրաքանչյուրը` եղբայրների մեջ եղած փոքրի հանդեպ գործված: [Տերը] սրանով Իրեն հավասարեցնում է աղքատներին, որովհետև Ինքն էլ «փոքր» կոչվեց: Միևնույն ժամանակ գովում է [նրանց հանդեպ բարիք գործածներին], թե` [դրանք] գործեցիք սրանց հանդեպ, որ շատերին անծանոթ էին և միայն Ինձ ծանոթ, ովքեր ուրիշների կողմից արհամարհված էին, բայց ո՛չ` Իմ կողմից, և ձեր աչքին, Իմ հանդեպ սիրո պատճառով, պատվով փայլեցին: Եվ արդարացի՛ է սա. որովհետև ձեր եղբայրներն են բանականությամբ, ինչպես նաև [քրիստոնեական] կրոնի շնորհով` ըստ այսմ. «Դուք ամենքդ եղբայրներ եք» (հմմտ. Գործք 7:26): Ուրեմն` ինչ որ սրանց արեցիք, Ինձ արեցիք, որովհետև Ես նույնպես մարմնով դարձա ձեր եղբայրը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: