Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար.
Այնժամ կասի և նրանց, ովքեր ձախ կողմում են. «Գնացե՛ք Ինձնից, անիծվածնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար»:
Երբ արդարներին պսակեց և նրանց գործերը հայտնեց ու հրապարակեց, այնուհետև մերժեց ձախ կողմում գտնվողներին. «Գնացե՛ք,- ասում է,- Ինձնից, անիծվածնե՛ր». ո՛չ Հորից [անիծվածներ], որովհետև ոչ թե Նա՛ նրանց անիծեց, այլ նրանց իսկ գործերը: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. [նախորդ խոսքում Տերն] ասաց «Հոր [օրհնածներ]», այստեղ Հոր հետ Իր համապատվությունն է ցույց տալիս, որպեսզի Ինքն ավելի նվաստ չկարծվի: Եվ նաև քանի որ Նա մեր եղբայրն է, իսկ սրանք Նրան չկերակրեցին, իրավամբ է նրանց տարագրում եղբայրների կայաններից «դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար»: Տես, որ արքայությունը, ասաց, Հորից է պատրաստվել ձեզ համար, իսկ կրակը ոչ թե ձեզ, այլ սատանայի և նրա սպասավորների համար է պատրաստվել, բայց դուք ինքներդ ձեզ կրակի մեջ գցեցիք, ուստի ինքներդ ձե՛զ մեղադրեք:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: