Հովհաննես Ծործորեցի
42-43. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»:
Որովհետև քաղցեցի, և չկերակրեցիք Ինձ. ծարավեցի, և ջուր չտվեցիք Ինձ, օտարական էի, և ներս չառաք Ինձ. մերկ էի, և չհագցրիք Ինձ. հիվանդ էի և բանտում, և չայցելեցիք Ինձ»:
Խիստ է պախարակում նրանց անգթությունը. որովհետև եթե մեկը քաղցած շուն է տեսնում, խղճում է, և մուրացիկ թշնամուն ևս, սակայն թո՛ղ ողորմածին. եթե անգամ անագորույն մեկը լինի, քաղցի, ցրտի կամ այլ կարիք նրա գութն են շարժում ողորմելու, իսկ դուք Ինձ` ձեր Արարչի ու Տիրոջ, ձեր Սիրելիի համար, չախորժեցիք սրանք անել, հետևաբար, արդարացիորե՛ն եք պատժվում:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: