Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:45

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»:

 

    Այդժամ կպատասխանի նրանց` ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. որովհետև չարեցիք այս փոքրիկներից մեկի համար, նաև Ի՛նձ համար չարեցիք»:

    Ինձ ձեզ հետ ունեք, ասում է, աղքատների միջոցով: Բայց քանի որ ձեր փոքրիկ եղբայրներից ոչ մեկի համար նշված բաներից ոչ մեկն էլ չարեցիք, նաև Ինձ համար չարեցիք: «Փոքր» և «եղբայրներ» է կոչում ոչ միայն վանականներին, ովքեր անպաճույճ հագուստով են շրջում, այլև հավատացյալ ժողովրդին, ովքեր աշխարհասերների կողմից արհամարհվում են և այժմ Ինձ մոտ են, որովհետև «ա՛յս [փոքրիկներից]» ասելը [Տիրոջը] մոտ լինելն է ցույց տալիս: Կամ էլ «փոքրիկներից» ասելով` նյութը նկատի ունի` ըստ այսմ. «Փոքրի մեջ հավատարիմ չեղար, մեծը քեզ ո՞վ կտա» (հմմտ. Ղուկ. 16:10-11): Ուստի այս դյուրավ ոչնչացող ու անարգ [նյութերից], որ այժմ որպես ոչնչություն քամահրված են ձեր աչքում և ձեզ ոչ մի օգուտ չեն տալիս, [ողորմություն] պիտի տայիք ոչ այնքան Ինձ, որքան ձե՛զ համար, [ասում է Տերը] և ավելացնում. «[Բայց ոչ ձեզ], ոչ էլ Ինձ համար արեցիք»:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31