Հովհաննես Ծործորեցի
Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք:
Կեսգիշերին ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է. նրան ընդառա՛ջ ելեք»:
Առակին պատշաճեցնելով է [Տերն] ասում` «գիշերը». ցույց է տալիս, որ հարությունը գիշերն է լինելու, ինչպես որ Իսրայելի ազատությունը [եգիպտական գերությունից] գիշերով եղավ, նաև [եգիպտացի] անդրանիկների մահը 1388, և ինչպես Քրիստոսի ծնունդն ու հարությունը: Իսկ «կեսգիշերին», որովհետև անհայտ է, [թե երբ կգա]. ինչպես որ կեսգիշերին ոչ ոք չգիտի, թե իր ընկերն ինչ է անում, այդպես էլ Նրա գալուստը կլինի: Նաև «գիշեր» է [Տերն] ասում կռապաշտության, մեղքերի ու կախարդության պատճառով` ըստ մարգարեի. «Ձեզ համար գիշեր կլինի, այնպես, որ չեք տեսնի, և կերեկոյանա կախարդության պատճառով» (հմմտ. Միք. Գ 6): Ուստի երբ սրանք դարձյալ զորանան, կլինի [Քրիստոսի] գալուստը:
«Ձայն լսվեց,-ասում է. «Ահա փեսան գալիս է. նրան ընդառա՛ջ ելեք»:
Սա Պողոսն էլ է ասում, թե հրեշտակապետի ձայնով հնչած հրամանով և վերջին շեփորով [Տերը] կիջնի երկնքից», որովհետև «շեփոր» է կոչում այն ձայնը, [որն ասում է]. «Ահա փեսան գալիս է»:
Ինչո՞ւ [Տերն] ավելի առաջ ասաց. «Փեսային ու հարսին ընդառաջ ելան», իսկ այժմ թե` «Փեսան գալիս է»: Կամ Գլխի մասին [նշելով]` նաև մարմինը նկատի ունի, կամ նախ Փեսան է գալու առաջին ազդարարությամբ, և սրբերը օդով Նրան ընդառաջ են ելնելու, ապա կրկին ձայն է հնչելու, որով ամենքը, որ մահվամբ ննջել են հողի տակ, հավասարապես հարություն են առնելու հրեշտակի փչած մեծաձայն փողից, ինչպես ասում է [հաջորդ խոսքը]:
Ստեփանոս Սյունեցի
Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք:
«Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՛ փեսան գալիս է, եկե՛ք»:
Երբ բոլորը ննջեն, հրեշտակները բարձր ձայնով կգոչեն ննջեցյալներին, և բոլորը հարություն կառնեն: «Պատրաստները»՝ հոգեղեն զգայություններով ապրածները, Հիսուսի հետ կմտնեն արքայություն, իսկ հիմարներն արքայությունից կարտաքսվեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: