Ա. Լոպուխին
7-10. Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի: [7] Նա տկարացավ և մեռավ շատ ծեր տարիքում, ալևոր՝ ապրելով իր բոլոր օրերը, և միացավ իր նախնիներին: Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց, այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից: Աբրահամին թաղեցին այնտեղ, որտեղ և նրա կին Սառան էր թաղված: (Սինոդական թարգ․)
«Նա տկարացավ և մեռավ շատ շատ ծեր տարիքում, ալևոր՝ ապրելով իր բոլոր օրերը, և միացավ իր նախնիներին»… Պատկերավոր և համոզիչ արտահայտություն, որը ցույց է տալիս, թե Աբրահամն ինչպես իրականացրեց իր առաքելությունը, որի մասին էլ հետագայում նմանատիպ, սակայն ավելի պարզ բառերով խոսում է առաքյալը (Բ Տիմ. 4։7–8): Այս տեքստի վերջին միտքը առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն ցույց է տալիս հոգու անդրշիրիմյան անմահության նկատմամբ հավատքի գոյությունը՝ նույնիսկ նախահայրերի հեռավոր այդ ժամանակաշրջանում (հմմտ. Բ Օր. 32։50 և Գ Թագ. 2։10):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամի կյանքի բոլոր տարիների օրերը, որ նա ապրեց, եղան հարյուր յոթանասունհինգ տարի:
(Գրաբար) Եւ ա՛յս են ամք աւուրց կենացն Աբրաամու զորս եկեաց, հարիւր եւթանասուն և հինգ ամ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: