Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:7

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին:

 

    Այդժամ վեր կացան բոլոր կույսերը և կարգի բերեցին իրենց լապտերները:

    Մահահանգիստ քնից միահամուռ կարթնանան թե՛ արդարները, թե՛ մեղավորները` հնչած ձայնից զորացած, քանի որ Տիրոջ ձայնը հզոր ձայն է` ըստ մարգարեի 1390: Իսկ լապտերները կարգի բերելը սեփական գործերի հաշիվը տալն ու պատրաստված հատուցումը ստանալն է:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1