Ծննդոց գրքի մեկնություն 2:6

Սրբ. Եփրեմ Ասորի

 բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:1

 

   

Ա. Լոպուխին

բայց գոլորշի էր բարձրանում երկրից և ոռոգում էր ողջ երկրի երեսը: (Սինոդական թարգ․)[6]

   
   Բայց գոլորշի էր բարձրանում երկրից… Սլավոնական Աստվածաշնչում, որը հետևում է LXX-ի տեքստին, գրված է «աղբյուր», բայց եբրայերեն բնօրինակում օգտագործվել է «էդ» բառը, որի ճշգրիտ թարգմանությունը տալիս է ռուսական տեքստը՝ «գոլորշի, մշուշ», ինչպես այն մեկնում են նաև Հովնաթանի և Օնկելոսի քաղդեական հնագույն թարգմանությունները:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը:
(Արարատ թարգ․) Այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում երկրի ամբողջ երեսը:
(Գրաբար) Բայց աղբիւր ելանէր յերկրէ՝ և ոռոգանէր զամենայն երեսս երկրի: