Հովհաննես Ծործորեցի
աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
Աղքատներին ամեն ժամ ունեք ձեզ հետ, իսկ Ինձ ձեզ հետ շարունակ չունեք:
Սրանով մի գեղեցիկ ավանդություն է հաստատում, թե պետք չէ օրենքով խափանել օրենքը, որպեսզի այն ինքն իրեն հակառակ չկարծվի, որովհետև թեպետ օրենք է ողորմությունը, սակայն երբ տեսնում ես մեկին, որ ինչ-որ սպասք է պատրաստում կամ եկեղեցու պատերն ու հատակը զարդարում, դու մի՛ կասեցրու նրա հոժարությունը` հրաման տալով վաճառել կամ վերացնել [նրա արածը], բայց եթե նախապես նրան համոզես աղքատներին [ողորմություն] տալ, լավ կանես:
Բայց ի՞նչ է ասելը. «Աղքատներին ամեն ժամ ունեք ձեզ հետ, իսկ Ինձ` ոչ». մի՞թե չասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին» (Մատթ. 28։20): Այսպե՛ս հասկացիր. երկուսի են բաժանվում կատարյալ առաքինությունները` որպես զույգ ու ամոլ. աստվածսիրության և մարդասիրության: Թեպետ մարդասիրությունն էլ է աստվածսիրություն համարվում, բայց այլ է աստվածսիրությունը, և այլ` մարդասիրությունը, այլապես երկուսի չէին բաժանվի: Ուրեմն` քանի որ սա այսպես է, և երևացող բաներն աներևույթից ավելի հաճախ ենք տեսնում զգայարաններով, քանի մարմնի մեջ ենք, և հազիվ ենք կարողանում տեսնել աներևույթը, սա իմանալով էր, որ Տերն ասաց. «Աղքատներին միշտ տեսնում եք և նրանց կարիքի մեջ տեսնելով` նաև կարեկցում, իսկ Ինձ բնավ [չեք տեսնում] կամ միառժամանակ, ինչպես ասացի, հետևաբար, պետք չէ այս ընծան խափանել»: Որովհետև չեմ ասում, թե ստուգապես մեռնելու էր և այլևս Նրան մարմնով չէին տեսնելու երկրում, թեպետև աստվածությամբ միշտ նրանց հետ էր: Այդ պատճառո՛վ ասաց սա, ինչպես ցույց է տալիս հաջորդիվ:
Մաղաքիա արք. Օրմանյան
աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: