Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:12

Հովհաննես Ծործորեցի

Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:

 

    Նրա` յուղը մարմնիս վրա լցնելը ցույց տվեց Իմ թաղումը:

    Ասում է` Ովսեեի մարգարեությո՛ւնը գործով կատարեց Ինձ վրա, որ ընտիր յուղով օծում էին գլխավորներին 1445, և այդ յուղով օծման միջոցով հայտնեց մարմնիս` աստվածությամբ օծումը, այլև ավետարանեց Իմ մահը: Եվ երկու անգամ եմ օծվելու` [այս կնոջից] և այն պարկեշտ կանանցից, որոնց սա կանխեց` ոչ միայն յուղով, այլև շիշն էլ կոտրելով 1446, որը հայտնապես կանխագուշակեց մարմնիս մահը: Որովհետև յուղը [Տիրոջ] աստվածությունը խորհրդանշեց, որով, ինչպես տունը, այս ամբողջ երկիրը լցվեց, իսկ շիշը [խորհրդանշեց] Նրա մարմինը: Սրանից մենք էլ ենք սովորում, որ պետք է օծել ննջեցյալին 1448:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:8