Ա. Լոպուխին
15-16. Եվ այն բոլոր ջրհորները, որ նրա հոր՝ Աբրահամի օրոք փորել էին նրա ծառաները, փղշտացիները խցանեցին և հողով լցրին: [15] Եվ Աբիմելեքն Իսահակին ասաց. «Հեռացի՛ր մեր երկրից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր դարձար»: (Սինոդական թարգ․)
Իսահակի զորությունն ու հարստությունը նախանձ են առաջացնում փղշտացիների մոտ, սկզբում՝ անուղղակիորեն: Ջրհորների փակումը զգալի ազդեցություն ունեցավ Իսահակի վրա, առանց որոնց նա չէր կարող իր հոտերն արածեցնել Գերարայի շրջակայքում (ջրհորներ փակելը մեծ հանցագործություն է արևելքում, որը հարուցում էր և հարուցում է մեծ թշնամություն. սովորաբար դա լինում էր պատերազմի ժամանակ՝ հմմտ. Դ Թագ. 3։25, Ես. 15։6)։ Հետո Իսահակից բացահայտ Գերարայից հեռանալ է պահանջվում: Աբիմելեքը Իսահակին համարում էր հզորացած առաջնորդ, ինչը սպառնալիք էր իր համար։ Անարդար և անողորմ այս պահանջն Իսահակի պատիժն էր Ռեբեկայի մասին ստելու համար։ Քաղաքական տեսանկյունից, սակայն, փարավոնի վախը բնական էր (փարավոնի վախի մասին տե՛ս Ելք. 1։8–10):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները
(Արարատ թարգ․) Եվ նրա հոր՝ Աբրահամի օրոք նրա ծառաների փորած բոլոր ջրհորերը փակեցին ու դրանք հողով լցրեցին։
(Գրաբար) Եւ զամենայն ջրհորս զոր փորեցին ծառայք նորա ի ժամանակսն Աբրաամու հաւր նորա, խցին Փղշտացիքն եւ լցին զնոսա հողով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: