Ա. Լոպուխին
Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց: Դրա շուրջ վեճ չծագեց, և այդ պատճառով այն կոչեց Ռխոբոթ՝ ասելով. «Տերը մեզ տվեց ընդարձակ տարածք, և մենք կբազմանանք երկրի վրա»: [22] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 26:17
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ այնտեղից գնաց ու մի ուրիշ հոր փորեց, ու դրա համար չկռվեցին: Եվ դրա անունը Ռոհոբոթ դրեց ու ասաց. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և մենք երկրի վրա կբազմանանք»:
(Գրաբար) Չուեաց անտի եւ փորեաց այլ ջրհոր, եւ ոչ մարտնչէին վասն այնր. եւ կոչեաց զանուն նորա Անդորրութիւն. ասէ` զի այժմ ընդարձակեաց մեզ Տէր, եւ աճեցոյց զմեզ յերկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: