Ծննդոց գրքի մեկնություն 26:23

Ա. Լոպուխին

23-25. Այդտեղից Իսահակը գնաց Բերսաբե: [23] Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց.  «Ես եմ քո հոր՝ Աբրահամի Աստվածը: Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ և օրհնելու եմ քեզ ու բազմացնելու եմ քո զավակներին հանուն Իմ ծառա Աբրահամի [քո հոր]»: Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը և իր վրանը  խփեց այդտեղ: Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին: (Սինոդական թարգ․)
   
   Նոր աստվածհայտնությունը Իսահակին հանգստացնում է՝ ասելով, որ չվախենա փղշտացիներից սպասվող հնարավոր վտանգից (հմմտ. Ծննդ. 15։1)՝ հաստատելով Աբրահամին տված խոստումները, ընդ որում՝ այստեղ Աստված առաջին անգամ է անվանվում «Աբրահամի Աստված»: Իհարկե, ոչ թե Նա սահմանափակում է Իր իշխանությունը միայն մեկ նահապետով, այլ որպեսզի ցույց տա Իր բարեհաճությունը  նրա նկատմամբ» (Ոսկեբերան, էջ 561)։ Իսահակի՝ վրանի մոտ զոհասեղան (Ծննդ. 26։25) կառուցելը բարեպաշտական քայլ էր, և ամենևին իզուր է դա համարվում տվյալ հատվածի կեղծ լինելու ապացույց (Gunkel, S. 276):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ: Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Իսահակն այնտեղից Բերսաբեե գնաց:
(Գրաբար) Եւ ել անտի ի Ջրհորն երդման: