Ա. Լոպուխին
Առավոտյան վաղ վեր կենալով՝ երդում տվեցին միմյանց: Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք մեկնեցին խաղաղությամբ: [31] (Սինոդական թարգ․)
Իսահակը վեհանձնաբար ներում է նախկին թշնամիներին, դաշինք է կնքում նրանց հետ և խնջույք անում։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին:
(Արարատ թարգ․) Եվ վաղ առավոտյան վեր կացան ու իրար երդում տվեցին: Եվ Իսահակը ճանապարհեց նրանց, ու նրանք գնացին խաղաղությամբ:
(Գրաբար) Եւ յարուցեալ ի վաղիւ անդր երդուան այր ընկերի իւրում. եւ արձակեաց զնոսա Իսահակ, եւ գնացին ի նմանէ ողջութեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: