Ա. Լոպուխին
32-33. Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր գտանք»: [32] Իսահակն այդ ջրհորն անվանեց Սաբե [եբր.՝ երդում]: Այդ պատճառով էլ այդ քաղաքը մինչև այսօր կոչվում է Բերսաբե [եբր.՝ երդման ջրհոր]: (Սինոդական թարգ․)
Աբիմելեքի հեռանալուց հետո Իսահակը գտնում է Տիրոջ ողորմությունը իր հովիվների կողմից ջուր գտնելու մեջ։ Յոթանասնիցի ςυχ ευρομεν (սլավ. ջուր չգտանք) տարընթերցումը պայմանավորված է սխալ ընթերցմամբ՝ եբր. lo (նրան) որպես l’o (ոչ)։ Որոշ հունարեն ձեռագրեր (Հոմելսի) բաց են թողնում ουχ-ը։ Ենթատեքստը մերժում է այդ մասնիկի ստույգ լինելը: Մյուս համարում կարդում ենք, որ Իսահակը այդ ջրհորը անվանում է Շիվա (Ծննդ. 26։33)՝ յոթնյակ, ապա՝ Երդում, Յոթանասնիցում՝ ορκος (սլավ.՝ երդում)։ Ակյուղասը և Սյումաքոսը եբր. sabeah բառն ընթերցել են «լիացում» իմաստով և թարգմանել հունարեն πλησμοντη բառով: Նույնն են նաև Վուլգաթայի՝ abundantia, և Հերոնիմոսի՝ saturitas մոտեցումները։ Սակայն նախընտրելի է Յոթանասնիցի մոտեցումը (երդում), քանի որ հենց նույն տեղում (Ծննդ. 26։33) հիշատակված քաղաքի Բերսաբե անունը եբր. (schibea կամ schebuah) երդում բառից է, ինչպես ներկայացված է Ծննդ. 21։31–ում: Իսահակի համար Երդման մասին հիշատակումը լիովին բնական է ինչպես հորը նմանվելու (տե՛ս նշված տեղը և հմմտ. Ծննդ. 26։18), այնպես էլ Աբիմելեքի հետ դաշինք կնքելու տեսանկյունից (Ծննդ. 26։26–31)։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը եկան Իսահակի ծառաները և նրան պատմեցին այն ջրհորի մասին, որ փորում էին ու ասացին, թե ջուր են գտել:
(Գրաբար) Եւ եղեւ յաւուր յայնմիկ եկին ծառայքն Իսահակայ` եւ պատմեցին նմա վասն ջրհորոյն զոր փորեցին, թէ Ոչ գտաք ջուր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: