Ա. Լոպուխին
34-35. Եսավը քառասուն տարեկանում կին առավ քետացի Բեերի դուստր Հուդիթին և քետացի Ելովնի դուստր Բասեմաթին: [34] Նրանք վշտացնում էին Իսահակին և Ռեբեկային: (Սինոդական թարգ․)
Խոսելով Եսավի՝ միանգամից երկու կանանց հետ ամուսնանալու մասին (ինչպես Իսահակը՝ 40 տարեկանում, Ծննդ. 25։20)՝ հեղինակը ցույց է տալիս նրա սանձարձակ ցանկասիրությունն ու իր արյան մաքրության պահպանման նկատմամբ դրսևորած անտարբերությունը: Երկու կանայք էլ քանանացիներ էին (նրանց անունները տվյալ տեղում և Ծննդ. 36.2–3–ում բավականին տարբեր են), որոնց հետագայում միացավ երրորդ կինը՝ Իսմայելի դուստրը (Ծննդ. 28։9)։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը, ակնարկելով Եսավի անհնազանդ լինելը Իսահակին և Ռեբեկային, ցույց է տալիս այն պատճառը, որի համար Ռեբեկան և Իսահակը զրկում են Եսավին անդրանկության օրհնությունից (տե՛ս Ծննդ., գլուխ 27):
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,
(Արարատ թարգ․) Եվ Եսավը քառասուն տարեկան էր, երբ քետացի Բեերի դուստր Հուդիթին և քետացի Ելոնի դուստր Բասեմաթին իրեն կին առավ:
(Գրաբար) Եւ էր Եսաւ ամաց քառասնից, եւ առ իւր կին զՅուդիթ դուստր Բէերայ Քետացւոց, եւ զՄասեմայ դուստր Եղովնայ Խեւացւոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: