Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:62

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»:

 

    Քահանայապետը վեր կացավ ու ասաց. «Պատասխան չե՞ս տալիս. ի՞նչ են դրանք ամբաստում Քեզնից»:

    «Վեր կացավ»` կամ մարմնով, որպեսզի ատյանն ահավոր ցույց տար և երկյուղ ներշնչեր [Քրիստոսին], կամ էլ սրտի զայրույթով փքվելո՛վ ասաց. «Պատասխան չե՞ս տալիս այս ամբաստանությանը»:Ինչո՞ւ սա ասաց: Որովհետև կամենում էր Նրան պատասխանատվության կանչել, որպեսզի թերևս հենց Նրա խոսքերով բռներ Նրան [մեղքի մեջ], քանի որ [Նրա դեմ բերված] վկայությունները բոլորովին անհարմար էին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:59