Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:66

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
   

    Այլևս մեր ինչի՞ն են պետք վկաներ. ահա այժմ լսեցիք Դրա հայհոյությունը: Ի՞նչ է ձեր կամքը»:

    Կասկածելի դեպքի համար է վկայությունն անհրաժեշտ, ասում է [քահանայապետը], իսկ Սրանն ահա հայտնի դարձավ հենց Նրա խոսքով, որը լսեցիք: Սա ասելով` ճնշում գործադրում լսողների վրա և համարյա թե բռնադատում նրանց, ստիպում վճիռ կայացնել. «Ի՞նչ է ձեր կամքը»,-ասում է: Ինքն անձամբ չի կամենում վճիռ կայացնել, այլ նրանցով է հաստատում` իբրև թե բացահայտ մեղքի համար, ինչպես նաև իրեն զրկում է իշխանությունից և կողմնակալ լինելով` [իբրև թե] ժողովրդի կամքի համաձայն է դատում:

    Նրանք պատասխանեցին` ասե լով. «Մահապարտ է»:

    Ինչո՞ւ ասացին սա: Որպեսզի որպես մահվան արժանի դատված մեկի` տանեն Պիղատոսի մոտ, քանի որ բոլորը քահանայապետի համախոհներն էին: Բայց դու տե՛ս այդ ատյանի անիրավությունը. իրենք դատախազ էին, իրենք էլ` դատավոր և անում էին` ինչ կամենում էին: Այդ պատճառով էլ պղծվեցին նրանց ճանապարհները, որովհետև Աստված չկար նրանց աչքերի առաջ, և արդարությունը վերացել էր նրանցից 1543:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:65